Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանին: Երկրի ղեկավարը հետաքրքրվել է Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած ավերիչ պայթյունից հետո ստեղծված իրավիճակի հաղթահարման գործընթացով և այդ համատեքստում լիբանանահայերի վիճակով: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Արցախում շարունակում են ուշադրությամբ հետևել Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին, քանի որ մտահոգված են տեղի հայության ճակատագրով: Լիբանանի «Զարթոնք» օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն իր խոսքում լիբանանահայության անունից երախտագիտություն է հայտնել նախագահին՝ տեղի ունեցած աղետին առաջիններից մեկը արձագանքելու համար և ընդգծել, որ Արցախի աջակցությունը, բացի նյութական կողմից, բարոյական առումով մեծ ոգևորություն է առաջացրել: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերին