Կարտոֆիլային ողբերգություն. Հույսը՝ տեղական շուկան, գինը՝ կրկնակի էժան. «Ժամանակ»

Կարտոֆիլային ողբերգություն. Հույսը՝ տեղական շուկան, գինը՝ կրկնակի էժան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բավական դժվարին կացության մեջ են հայտնվել Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզի կարտոֆիլագործները: Այս տարի կարտոֆիլի մեծածախ վաճառքի գինը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի էժան է՝ 30-50 դրամի սահմաններում, որը ոչ միայն եկամուտ չի ապահովում, այլ նույնիսկ չի փակում կատարված ծախսերը, ֆերմերներին զրկելով ապրուստի նվազագույն միջոցներից: Նախորդ տարիներին Հայաստանից կարտոֆիլը արտահանվում էր նաև հարևան Վրաստան, մինչդեռ այս տարի հույսը միայն տեղական շուկան է, որը չի կարող յուրացնել նման ծավալներ: Գյուղացիները հասկանում են, որ պետական աջակցության վրա ևս հույս դնել չի կարելի, որովհետև պետությունը շոշափելի աջակցություն չտրամադրեց նույնիսկ գարնանային կարկտահարությունից տուժած համայնքներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: