Apple-ը iPad-ի նոր մոդել է ներկայացրել

Այսօր տեղի է ունեցել Apple ընկերության iPad պլանշետի նոր մոդելի շնորհանդեսը: Միջոցառումն անց է կացվել տեսաշնորհանդեսի ձևաչափով, որը հեռարձակվել է ընկերության կայքում: Սա iPad-ի ութերորդ սերունդն է: Մշակողները սարքն ավելի հզոր են դարձրել, այն ունի 10.2 դյույմ անկյունագիծ և A12 պրոցեսոր: Բացի այդ, շնորհանդեսին ներկայացվել է խելացի ժամացույցների նոր շարք՝ Apple Watch Series 6, Apple Watch SE և Apple Watch Series 3: Առաջատար մոդելը կկարողանա չափել տիրոջ արյան մեջ թթվածնի մակարդակը: