Մեսին կարող է չմասնակցել Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպումներին

Մեսին կարող է չմասնակցել Լա լիգայի մեկնարկային տուրի հանդիպումներին

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Լա լիգայի մեկնարկային տուրերի հանդիպումները: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն: Մեսին հրավիրվելէ Արգենտինայի ֆուտբոլի ազգային ընտրանի` Մունդիալ-2022-ի ընտրական փուլի խաղերին մասնակցելու: ՖԻՖԱ-ի նոր օրենքներով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ազգային թիմերին միացող ֆուտբոլիստները երկու շաբաթ շուտ պետք է մեկնեն հայրենիք: Եթե Մեսին ընդունի Արգենտինայի հավաքականի հրավերը, ապա բաց կթողնի Լա լիգայի առաջին երեք տուրի խաղերը: Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել է: Կայացել են առաջին տուրի հանդիպումները: