Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հավաք կանցկացնի Մոսկվայում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը հավաք կանցկացնի Մոսկվայում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերի 14-ից 20-ը մարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Էմին Ղարաբեքյանս - «Շահրդարի Սաբաշահր» (Իրան) Ռոբերտ Բոյարկին - ՄՖԿԱ «Կորպորացիա-ԱՍԻ» (Ռուսաստան) Խաղացողներ Սարո Գալստյան - «Լեո» Անդրանիկ Կարապետյան - «Լեո» Գարեգին Մաշումյան - «Լեո» Սարգիս Նասիբյան - «Արարատ-Արմենիա» Ռաֆիկ Մելիքյան - «Արարատ-Արմենիա» Կելսոն Վինիցիուս - «Ատիրաու» (Ղազախստան) Վիկտոր Դե Սոուզա - «Լյուբավա» (Լեհաստան) Էնրիկե Դա Սիլվա - «Բեթուն» (Ֆրանսիա) Դավիթ Ասլանյան - «Սիպար» (Տաջիկստան) Մամիկոն Ոսկանյան - ՄՖԱ «Ֆակել-ԳՍՏ» (Ռուսաստան) Համլետ Մանուկյան - «Սիբիրյակ» (Նովոսիբիրսկ, Ռուսաստան) Սարգիս Մարգարյան - «Բորիսով-900» (Բելառուս) Վլադիմիր Սանոսյան - «Դինամո Սամարա» (Ռուսաստան) Ջոնաթան Բրունո Սանտյագո - առանց ակումբ Մարզական հավաքի շրջանակներում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ին ընկերական հանդիպում կանցկացնի ռուսական «Դինամո Սամարա» թիմի հետ։