Դոմինիկ Տիմը՝ ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող

Դոմինիկ Տիմը՝ ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության 2020 թվականի չեմպիոնն ավստրիացի Դոմինիկ Տիմն է: Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Ավստրիայից Դոմինիկ Տիմ և Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը: Զիջելով առաջին երկու սեթերում Տիմը` կարողացավ հաղթել հաջորդ երեքում` 2:6, 4:6, 6:4, 6:3, 7:6 հաշվով: Դոմինիկ Տիմն առաջին ավստրիացին է, ով հաղթում է US open-ում և սա նրա առաջին Մեծ սաղավարտի տիտղոսն է: ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը մրցանակային ֆոնդը կազմում էր 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: