ՈՒթ նոր ամենագնաց` հանուն Արցախի զարգացման

ՈՒթ նոր ամենագնաց` հանուն Արցախի զարգացման

Բադալյանների ընտանիքը շարունակում է բարեգործական գործունեությունն` այս անգամ Արցախի Հանրապետությունում։ Վահե և Վիգեն Բադալյաններին պատկանող Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ-ն, բարեգործական ծրագրի շրջանակներում, թվով ութ ամենագնաց է նվիրաբերել Արցախի Հանրապետության Ոստիկանությանը, Անվտանգության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայություններին։ Ծրագիրը միտված է աջակցելու Արցախի պետական ստրատեգիկ կառույցների նյութատեխնիկական բազայի շարունակական թարմացմանը։ Ֆասթ Կրեդիտը Հայաստանում գործող ամենահին և փորձառու վարկային կազմակերպություններից է։ Վարած քաղաքականության շնորհիվ կազմակերպությունն արժանացել է հաճախորդների բարձր գնահատանքին և ունի ավելի քան 130,000 հավատարիմ հաճախորդ։ Ֆասթ Կրեդիտն իր առաջին մասնաճյուղի դռները բացել է 1994թ.-ին։ Կազմակերպությունն ունի շուրջօրյա գործող 24 մասնաճյուղ և շինարարական փուլում են գտնվում ևս 7-ը։ Կարևոր է նաև առանձնացնել` Ֆասթ Կրեդիտ հայաստանյան բրենդը ներկայացվել է նաև Մեծ Բրիտանիայում, որտեղ գործում են երեք գրասենյակներ Լոնդոնում և ևս երկուսը գտնվում են շինարարական փուլում։ Կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից