Նավթի համաշխարհային գներն ընկնում են

Նավթի համաշխարհային գներն ընկնում են

Նավթի համաշխարհային գներն ընկնում են այն տեղեկությունների ֆոնին, որ Saudi Aramco-ն հոկտեմբերին կկրճատի բոլոր տեսակի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի գնորդների համար: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է մինչև 47.77 դոլար: Ընդ որում, Brent-ի մեկ բարելի դիմաց նոյեմբերյան ֆյուչերսներն իջել են 42.1 դոլար, իսկ WTI-ն՝ բարելի դիմաց 39.06 դոլար: Նավթի շուկայում տատանումները սկսվել են մարտի 6-ին, երբ OPEC+ հանդիպման մասնակիցները չկարողացան ընդհանուր որոշում կայացնել: Գործարքի ձախողումից հետո նավթի գները նվազել են 30%-ով: Մայիսին կնքված գործարքի համաձայն՝ OPEC+ համաձայնագրի մասնակից-երկրները մայիս-հունիս ամիսներին նավթի արդյունահանումը օրական կրճատել են 9.7 միլիոն բարելով, տարվա երկրորդ կեսին պետք է կրճատեն 7.7 միլիոն, և մինչև 2022 թվականի ապրիլի վերջը՝ 5.8 միլիոն բարելով: Դրանից հետո նավթի գները սկսել են աճել: