Ուգանդայում սովորել են բանանից էներգիա ստանալ

Ուգանդայում սովորել են բանանից էներգիա ստանալ

Green Heat International ընկերությունը աֆրիկյան Ուգանդա երկիրը կապահովի կովի թրիքից, բանանից և ածխի փոշուց ստացված կենսավառելիքով: Օրգանական նյութերից կենսավառելիք արտադրելու համար նրանք վերցնում են ջուր, գոմաղբ և կովի մեզ՝ հայտնում է բիզնեսի մասին CNBC ամերիկյան ալիքը: Խառնուրդը դրվում է կաթսայի մեջ, որն ուղղակիորեն գազ է առաջացնում խոհանոց տեղափոխման համակարգում: Էներգամատակարարման այս մեթոդը ամենաարդյունավետն է  երկրի համար, որտեղ բնակչության մեծ մասն աշխատում է գյուղատնտեսության ոլորտում՝ ասում է Green Heat International-ի գործադիր տնօրեն Վիաննի Թումվեզիգին: