ԱՄՆ-ում աճուրդի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը

ԱՄՆ-ում աճուրդի է հանվել աշխարհի ամենաթանկարժեք մետաղադրամը

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում աճուրդի է հանվել 1794 թ. արծաթե դոլար, որը 2013-ին աճուրդով վաճառվել է 10 միլիոն դոլարով: Մետաղադրամը առաջիններից էր, որը հատվել է ԱՄՆ-ում՝ Անկախության համար պատերազմից անմիջապես հետո: Այն զարդարված է հին հունական ձևով գանգուր մազերն ազատ արձակած կնոջ կերպարով: Դրա հակառակ կողմում փորագրված է սպիտակագլուխ արծիվ, որը Միացյալ Նահանգների հերալդիկ խորհրդանիշն է: «Այս երազանքի մետաղադրամը անգնահատելի արտեֆակտ է, որով ես հպարտանում էի և շատ ցավում եմ, որ բաժանվեցի դրանից: Հուսով եմ, որ մետաղադրամի նոր տերը կգնահատի այն նույնքան, որքան ես», - հեռուստաալիքին ասել է մասունքի սեփականատեր Բրյուս Մորելանը: Նշվում է, որ այդ մետաղադրամներից ընդհանուր առմամբ Ամերիկայում թողարկվել է 1758 օրինակ: