Անվճար ախտահանման կետ Երևանում` Yandex.Taxi-ի գործընկերների համար

«Yandex.Taxi»-ին հակահամաճարակի արդյունավետ մեթոդ է մշակել, պատվաստանյութը չէ իհարկե, բայց գործընկերներին, հաճախորդներին անվտանգ տեղափոխելու առումով բավական արդյունավետ է: Օգոստոսի 26–ից Երևանի Բրազիլիայի հրապարակւոմ գործում է անվճար ախտահանման կետ «Yandex.Taxi» ծառայության գործընկերների համար: Երկուշաբթիից շաբաթ՝ առավոտյան 7:00-ից մինչև 17:00-ն, «Yandex.Taxi»-ին միացած բոլոր վարորդները որքան և երբ սրտներն ուզի կարող են ախտահանել մեքենաները. ծառայությունը բոլորի համար է` անկախ սակագնից, որով աշխատում են: Ախտահանումը կատարվում է 3 փուլով ` օգտագործելով բորձրորակ լվացող միջոցներ և տևում է 7-10 րոպե: Սա Հայաստանում COVID19-ի դեմ պայքարի ևծառայությունում աշխատող վարորդների աջակցելուն ուղղված առաջին նախաձեռնությունը չէ. դեռ ապրիլին ընկերությունը բացել էր իր հիմնադրամը, որը ֆինանսական աջակցություն էր տրամադրում համագործակցող տաքսի կայանների վարորդներին, որոնք վարակվել էին COVID -ով կամ ստիպված էին ինքնամեկուսանալ: Ավելի մանրամասն՝ տեսանյութում: