Հայէկոնոմբանկը կրկին արժանացավ Ասիական Զարգացման Բանկի «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին

Հայէկոնոմբանկը կրկին արժանացավ Ասիական Զարգացման Բանկի «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին

Հայէկոնոմբանկը կրկին արժանացավ Ասիական Զարգացման Բանկի «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակին՝ Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացրած գործարքների համար: Այս մրցանակը Բանկը ստանում է արդեն չորրորդ անգամ՝ սկսած 2015 թվականից՝ Ասիական Զարգացման Բանկի կողմից տվյալ մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր: Ասիական Զարգացման Բանկի և միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ Հայէկոնոմբանկի երկարատև համագործակցության արդյունքում Բանկը ձեռք է բերել կայուն, հուսալի և վստահելի գործընկերոջ համբավ: Անգամ համավարակի պայմաններում Հայէկոնոմբանկը շարունակելու է ծավալել ակտիվ գործունեթյուն իր ռազմավարությամբ նախանշած խնդիրների իրագործման ուղղությամբ՝ աջակցելով փոքր ու միջին ձեռնարկություններին և մասնակից դառնալով երկրի տնտեսության զարգացմանը: