Քուվեյթը համավարակի պատճառով ֆինանսապես ծանր վիճակում է հայտնվել

Քուվեյթը համավարակի պատճառով ֆինանսապես ծանր վիճակում է հայտնվել

Նավթային գերտերություն համարվող Քուվեյթը ճգնաժամային վիճակում է՝ հայտնում է Bloomberg-ը: Նշվում է, որ դա տեղի է ունեցել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված էներգիայի գների և նավթից ստացված եկամուտների նվազման պատճառով: Քուվեյթի ազգային բյուջեն չափազանց փոքր է, այս պահին դա բավարար չէ նույնիսկ քաղծառայողներին աշխատավարձ վճարելու համար: Ճգնաժամը ազդել է նաև նավթային արդյունաբերության հետ սերտորեն կապված այլ պետությունների վրա: Օրինակ՝ տուժել են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Օմանը: