Երևանի «Արարատը» նոր կոմերցիոն տնօրեն ունի

Երևանի «Արարատը» նոր կոմերցիոն տնօրեն ունի

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է թարմացնել նաև թիմի ղեկավար կազմը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ղազար Հակոբջանյանը նշանակվել է ՖԱ «Արարատի» կոմերցիոն տնօրեն: Նա ֆուտբոլային մենեջմենթի և մարկետինգի մասնագետի որկավորում է ստացել Լոզանի համալսարանում և ֆուտբոլի ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի: Հանդիսացել է ՀՖՖ մարզչական կրթության բաժնի ղեկավարը: Բացի այդ որպես տեսավերլուծաբան մարզիչ աշխատել է Հայաստանի հավաքականում, «Գանձասար-Կապանում» և «Արարատում»։