«Շիրակի» գլխավոր մարզիչը «Ստյաուայի» դեմ մրցավեճի մասին

«Շիրակի» գլխավոր մարզիչը «Ստյաուայի» դեմ մրցավեճի մասին

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանի կարծիքով Եվրոպայի լիգայում հայկական ակումբի մրցակից «Ստյաուան»-ն բարձրակարգ թիմ է: «Մենք բոլորս էլ գիտենք, որ ռումինական ֆուտբոլը՝ և հատկապես «Ստյաուան», գտնվում է բարձր մակարդակի վրա: Բայց մեզ մոտ չկա ոչ մի արտասովոր բան այս մրցակցի հետ կապված, տրամադրվածությունը և զգացողությունները բարձր են՝ մարտական: Մենք էլ ունենք մեծ փորձ եվրագավաթային հանդիպումներում, այս հանդիպմանն էլ կպատրաստվենք այնպես, ինչպես մյուս թիմերի դեմ հանդիպումներին: Այս պահին հնարավոր է ունենանք որոշակի համալրումներ տարբեր խաղային դիրքերում»,- մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: Դավթյանի խոսքով` իմանալով մրցակցին Գյումրու ակումբն ավելի նպատակային ու թիրախավորված կուսումնասիրի այդ թիմի ֆուտբոլիստներին, ինչպես նաև նրանց ուժեղ և թույլ կողմերը: Եվրոպայի լիգայի որակավոր առաջին փուլում «Շիրակ»-ը օգոստոսի 27-ին Բուխարեստում կմրցի «Ստյաուա»-ի հետ: