Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ

Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի «Շիրակի» նախագահ

Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ընտրվել է «Շիրակ»-ի նախագահի պաշտոնում, որը մինչ այդ զբաղեցնում էր Արման Սահակյանը: Վիրաբյանը ծնվել է 1984թ. մայիսի 23-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 1990-2000թթ. սովորել և ավարտել է Գյումրիի Ֆ. Նանսենի անվան միջնակարգ դպրոցը։ 2000-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։ 2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։ 2010-2015թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։ 2007-2016թթ. հանդիսացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսերը: 2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ ի տնօրեն։ Դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։ 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ: