«Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում են

«Ինտերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում են

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացան քառորդ եզրափակիչի մի քանի խաղեր: Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարում իտալական «Ինտերը» մրցեց Լևերկուզենի «Բայերի» հետ: Իտալական ակումբը հաղթեց 2:1 հաշվով և դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ: Օրվա մյուս խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» լրացուցիչ ժամանակում կարողացավ առավելության հասնել դանիական «Կոպենհագենի» նկատմամբ: Միակ և հաղթական գոլը խաղի 95-րդ րոպեին խփեց Ֆերնանդեշը՝ 11 մետրանոցի շնորհիվ: «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում է: