Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշները «Ռոմայում»

Մխիթարյանի տպավորիչ ցուցանիշները «Ռոմայում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի շարք ցուցանիշներով լավագույններից է իտալական ակումբում: Հայ կիսապաշտպանն անցած մրցաշրջանում ամենաշատ հարվածներ կատարած ֆուտբոլիստների լավագույն եռյակում է: Մխիթարյանը մասնակցած 22 խաղում կատարել է 35 հարված, որոնցից 9-ը ավարտվել է դարպասի գրավմամբ: Առաջին տեղում Ջեկոն է, իսկ երկրորդում` Կոլարովը: Մխիթարյանը նաև ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցուցակում է (6-րդ տեղ): Նա 22 խաղում կարողացել է 22 գոլային պահ ստեղծել: