COVID-19-ի նկատմամբ իմունիտետ ունի մարդկանց 10%-ը․ ԱՀԿ

COVID-19-ի նկատմամբ իմունիտետ ունի մարդկանց 10%-ը․ ԱՀԿ

COVID-19- ի տարածման վեց ամիսների ընթացքում աշխարհի բնակչության 10% -ից պակասն է հիվանդացել կորոնավիրուսով, ինչը շատ քիչ է կոլեկտիվ իմունիտետի ձևավորման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Կերխեն: Նրա խոսքերով՝ հետազոտությունների մեծ մասը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ հակամարմին ունեն, այսինքն՝ վարակված են եղել բնակչության 10 տոկոսից պակասը։ Այսպիսով՝ հավաքական իմունիտետ ունենալու համար երկրի բնակիչներին դեռ շատ կա։ ԱՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ վարակման ամենամեծ ռիսկային գոտում են գտնվում առողջապահության ոլորտի աշխատակիցները, և այդ պատճառով էլ նրանց շրջանում վարակակիրների ցուցանիշը բարձր է։