Ֆինլանդիայում կհայտնվի գոմաղբից գազ վերամշակող առաջին ավտոլցակայանը

Ֆինլանդիայում կհայտնվի գոմաղբից գազ վերամշակող առաջին ավտոլցակայանը

Ֆինլանդիայում, մինչև 2020թ.-ի վերջը, կհայտնվի ավտոմեքենաները կովի գոմաղբից ստացված բիոգազով լիզքավորելու առաջին կայանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Valio ընկերության հետ համագործակցող Յանա և Վիլե Վուորենմա ֆերմերներին հղումով: Նշվում է, որ Վուորենմա ընտանիքը 180 ֆերմա ունի ամբողջ երկրում: Ֆերմաներում գոմաղբից գազ արտադրող սարքն առաջին անգամ հայտնվել է 2005թ.-ին. այն ձեռնարկություններն ապահովել է ջերմությամբ և էլեկտրականությամբ: «Այս տարի կաթ տեղափոխող մեքենաները կվերալիցքավորվեն ֆերմայում: Միևնույն ժամանակ, այստեղ՝ Վիրտալա փողոցում (Հաապավեսի քաղաքում) բոլորի համար մատչելի ավտոլցակայան կբացվի»,- ասել է Յանա Վուորենման: