Հրապարակվել է ԱՄԷ-ի Աջման շուկայի հրդեհի սարսափելի տեսանյութը

Հրապարակվել է ԱՄԷ-ի Աջման շուկայի հրդեհի սարսափելի տեսանյութը

ԱՄԷ-ի Աջման քաղաքի գյուղատնտեսական շուկայում չորեքշաբթի օրը խոշոր հրդեհ է բռնկվել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքի նոր արդյունաբերական գոտում գտնվող շուկայի տարածքը շրջափակվել է ոստիկանության կողմից: Դեպքի վայր են ժամանում հրշեջ ջոկատները: Տարհանվել են մոտակայքում գտնվող հիվանդանոցի հիվանդներն ու աշխատակիցները: Պարզվում են արտակարգ պատահարի պատճառների և հանգամանքների մանրամասները: Տուժածների մասին տեղեկություններ չկան: