11 հայ զոհերը Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ էին

11 հայ զոհերը Լիբանանի տարբեր շրջանների բնակիչներ էին

Ըստ «Արեւելքի»  Լիբանանի աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11  հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին: Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են. Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն: Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն: https://www.pastinfo.am/files/%D5%AC%D5%AB%D5%B6%D6%84.jpg?1596654515172