Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ «Toll-Free» ծառայությանը բաժանորդագրվելով՝ փոքր, միջին ու խոշոր ընկերություններն իրենց հաճախորդներին հնարավորություն կընձեռեն ծանոթանալու իրենց ծառայությունների տեսականուն և ստանալու հետաքրքրող հարցերի պատասխաններն՝ անվճար զանգով: «Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից: Ծառայության շրջանակում 060 կոդով հեռախոսահամարներին կատարված ուղիղ զանգերի դեպքում զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը կատարողի կողմից: Ծառայության առավելությունները
  • Հաճախորդների արագ տեղեկացում
  • Սպասարկման արդյունավետության բարձրացում
  • Միասնական, ճանաչելի, գովազդված հեռախոսահամարների պահպանում՝ ընկերության աշխատակիցների համարների փոփոխության դեպքում
  • Հարմարավետություն. գովազդում միասնական բազմալիքային հեռախոսահամարի օգտագործում
  • Պարզություն. չի պահանջում որևէ սարքավորման տեղադրում
  • Արդյունավետություն. բոլոր մուտքային հեռախոսազանգերի մշակում՝ անկախ դրանց քանակությունից
  • Տնտեսում՝ չի ավելացնում Ձեր գրասենյակում առկա հեռախոսագծերի թիվը
Ծառայությունը հասանելի է միայն մուտքային զանգեր ստանալու համար: Զանգերի համար տարիֆիկացումը կատարվում է ըստ զանգի վայրկյանների:   Ծառայության գին
Միացման վճար 0 դրամ
Ամսավճար 5 000 դրամ
Մուտքային զանգեր՝ Հայաստանի ֆիքսված ցանցերից 5 դրամ/րոպե
Մուտքային զանգեր Հայաստանի բջջային ցանցերից 15 դրամ/րոպե
Բաժանորդագրության ժամկետը 12 ամիս
Պայմանագրի վաղաժամկետ լուծարման վճար (տուգանք) 60 000 դրամ
Գները ներառում են ԱԱՀ: