Ստանում եմ 429 հազար դրամ, հիմա քեֆ եմ անում. Հայկ Մարության

Ես այստեղ ստանում եմ 429 հազար դրամ։ Սա իմ առաջվա ստացած գումարների մոտավորապես 5-10 տոկոսն է կազմում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Պարգևավճարների մասին լրագրողի դիտարկմանն ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ պարգևավճար չի ստանում. «Չեմ ստանում, ոչ մի բան չեմ ստանում։ Ամեն ամիս ստանում եմ 429 հազար։ Մի քանի ամիս է, որ 429-ն եմ ստանում, մինչ այդ ստանում էի 408 հազար։