Հարավկորեացիների շուրջ 90 տոկոսն անհրաժեշտ է համարում պահպանել ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը. հարցում

Հարավկորեացիների շուրջ 90 տոկոսն անհրաժեշտ է համարում պահպանել ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը. հարցում

Կորեայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի պահպանման օգտին, չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած լարվածությանը համատեղ ռազմական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ձախողման պատճառով: Այդ մասին են վկայում այն հարցախույզի արդյունքները, որը հունիսի 23-ից մինչև 25-ը Հարավային Կորեայի միջազգային փոխանակումների հիմնադրամի պատվերով անցկացվել է հազար հարավկորեացիների շրջանում: Հարցման մասնակիցների 90 տոկոսը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում ԱՄՆ-ի հետ դաշինքի պահպանումը: Հարցվածների 82 տոկոսը «լիովին կամ մասնակիորեն համոզված է» Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու խոստմանն ԱՄՆ-ի հանձնառության հարցում: Հարցման մասնակիցների 64 տոկոսը դաշինքը համարում է փոխշահավետ, իսկ 74 տոկոսը հանդես է գալիս Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորքերի երկարաժամկետ տեղաբաշխման օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: