Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

Թրամփը վստահ է, որ այս տարի պատրաստ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութը

ԱՄՆ-ում մինչև տարեվերջ, հավանաբար, պատրաստ կլինի COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք մոտենում ենք այն բանին, որպեսզի այս տարի ստանանք պատվաստանյութը»,-ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում: Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը պատվաստանյութի վրա աշխատելիս «զուգակցում է աշխատանքի արագությունը և անվտանգությունը»,-հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: