Գոռ Մալաքյանը տեղափոխվեց «Փյունիկ»

Գոռ Մալաքյանը տեղափոխվեց «Փյունիկ»

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին է միացել 26-ամյա կիսապաշտպան Գոռ Մալաքյանը։ Մալաքյանը «Փյունիկի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան»։ Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։