Անվճար խորհուրդ Քոչարյանին. նա ընկել է պաշտպանների ծուղակը. Տիգրան Ուլիխանյան

Որևէ մեկին որևէ պաշտոն խոստանալու վերաբերյալ խոսակցությունները սին են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով նրան, որ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Երվանդ Խունդկարյանին և արդեն խոսակցություններ կան, որ հենց նա է լինելու ՍԴ նախագահը, քանի որ այլապես նա չէր համաձայնի թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը: «Շատ ուրախ եմ, որ ՍԴ դատավորի թեկնածուների վերաբերյալ լայն հանրային քննարկում է ծավալվում: Մենք ուշի ուշով հետևում ենք արձագանքներին: Այնուամենայնիվ, ձեր նշած թեկնածուն Ազգային ժողովով պետք է անցնի, և խորհրդարանը որոշում կընդունի: Առայժմ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես չի եկել դիրքորոշմամբ, դեռ դրա համար ժամանակ ունենք»,-ասաց նա: