Իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ. Չոբանյանն այցելել է հրետակոծությունից տուժած գյուղեր

Իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ. Չոբանյանն այցելել է հրետակոծությունից տուժած գյուղեր

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է ադրբեջանական հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղեր, որտեղ ակտիվորեն ընթանում են շուրջ 100 վնասված շինությունների վերականգնման աշխատանքները: «Հակառակորդի հրետակոծության արդյունքում մեր սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները շարունակում են ակտիվորեն ընթանալ, մեկնարկել է նաև Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Երեկ այցելել եմ հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ»,- գրել է մարզպետը: https://scontent.fevn1-4.fna.fbcdn.net/v/t1.0-0/p640x640/117030824_763624784388723_3814115050169397205_o.jpg?_nc_cat=102&_nc_sid=8024bb&_nc_ohc=_mQiqckjEmgAX85KJoX&_nc_ht=scontent.fevn1-4.fna&_nc_tp=6&oh=e2970fe0507299ff94fe998115ab5ff7&oe=5F4D5DF8 Հայկ Չոբանյանը նշել է, որ շատ ոգևորված և հպարտ է սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ: Օգոստոսի 12-20-ը հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված լարվածության ընթացքում հակառակորդը թիրախավորել էր նաև Տավուշի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական շինությունները, վնասվել են մի շարք տներ: