Մարտի 1-ի զոհերի հարազատները ողբում են Ավետիսյանի թեկնածությունից․ միթե հնարավոր չէ երկրում 3 մաքուր իրավաբան գտնել

Սահմանադրական դատարանի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո սկսկվել է դատարանի կազմը համալրելու գործընթացը, որի շուրջ սակայն աղմկոտ քննարկումներ են ծավալվում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ։ Դատավորների ընդհանուր ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին ընտրեց ՍԴ դատավորի թեկնածու, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին՝ ԲԴԽ անդամ: Նշվում է, որ դատավորների ընդհանուր ժողովում տեղի ունեցած ընտրություններն անցել են կեղծիքներով և ընտրող դատավորների և քվեատուփերում առկա քվեաթերթիկների միջև եղել է տարբերություն։