Հնդկաստանը Չինաստանից պահանջում է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

Հնդկաստանը Չինաստանից պահանջում է զորքերի լիակատար հետքաշում Լադաքից

Հնդկաստանի ցամաքային զորքերի հրամանատարության ներկայացուցիչները Չինաստանի զինվորականների հետ բանակցությունների հինգերորդ փուլի ընթացքում պնդում են չինական զորքերի լիակատար եւ շուտափույթ հետքաշումն Արեւելյան Լադաքում փաստական վերահսկողության գծից: Օգոստոսի 3-ին այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ: «Բանակացությունների նոր փուլի անցկացումը, որին մասնակցել են Հնդկաստանի ցամաքային զորքերի 14-րդ զորակազմի հրամնատար գեներալ Հարինդեր Սինգհը եւ Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) Սինցզյանի ռազմական օկրուգի հրամանատար Լյու Լինը, պահանջել է առաջընթացի բացակայությունը Լադաքի մի շարք շրջաններում չինական զորքերի հետքաշման հարցում,- հայտնել են աղբյուրները:- Այսպես, կայացած հանդիպմանը Հնդկաստանը պնդել է Չինաստանի զորքերի հետքաշումը Պանգոնգ Ցո բարձրլեռնային լճից, որտեղ չինացի զինծառայողները մնացել են իրենց նախկին դիրքերում հակառակ դրանց հետքաշման շուրջը համաձայնությունների, որոնք կողմերը ձեռք Էին բերել հուլիսի 15-ին»: Նրանց խոսքով՝ զորքերի հետքաշումից հետո Հնդկաստանը եւ Չինաստանը կարող են ձեռնամուխ լինել ստատուս քվոյի վերականգնմանն այդ վիճելի շրջանում եւ հնդիկ եւ չինացի զինծառայողների կողմից դրա պարեկման շուրջն արձանագրության կիրարկմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: