Հայտնաբերվել է անհայտ արարածի չորս մետրանոց մնացորդներ՝ մորթիով և լողակներով

Հայտնաբերվել է անհայտ արարածի չորս մետրանոց մնացորդներ՝ մորթիով և լողակներով

Բրիտանական Սաութպորտ քաղաքի մերձակայքի լողափում հայտնաբերվել է չճանաչված արարածի չորս մետրանոց դի: Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն: Կիսաքայքայված մնացորդները պատկանում են մեծ, մկանային կենդանու: «Նա ունի չորս լողակներ, որոնք նրան սարսափելի տեսք են տալիս: Եվ մորթին-ասել է մարմինը գտած մարդը: Երկարությունը մոտ 4,5 մետր է, ոսկորները դուրս են գալիս ամեն տեղից, ոմանք ավելի քան մեկ մետր երկարություն ունեն: Ահավոր հոտ էր գալիս»: Տղամարդը լողափից մի քանի լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան խմբում: Հույսը, որ ինչ-որ մեկը կկարողանա որոշել մնացորդների ծագումը, իրականություն չի դարձել: Մեկնաբանություններում շատերը կարծում են, որ սա մեռած կով կամ ձի է, մնացածը կատակել են մամոնտների, Ֆրանկենշտեյնի հրեշների և այլմոլորակայինների մասին: Ծովային մեծ կենդանիների դիակների հատվածները, որոնք երբեմն դուրս են բերվում օվկիանոսի ափ, կոչվում են գլոբստերներ: Չնայած նրանց արագ քայքայումը դժվարացնում է ճշգրիտ նույնականացումը, սակայն, կարծիք կա, որ նրանք պատկանում են շնաձկներին կամ կետերին: