Բրիտանիան վճարելու է ռեստորանների հաճախորդների չեկերի  50%-ը՝ կարանտինից հետո պահանջարկը բարձրացնելու համար

Բրիտանիան վճարելու է ռեստորանների հաճախորդների չեկերի 50%-ը՝ կարանտինից հետո պահանջարկը բարձրացնելու համար

Բրիտանիան մտադիր է մեկ ամսվա ընթացքում վճարել հասարակական սննդի օբյեկտների հաճախորդների համար նախատեսված չեկերի 50%-ը` գրեթե չորս ամիս տեւած կարանտինից հետո ռեստորանատերերին աջակցելու համար, հայտնում է BBC- ն: Առաջարկը կտարածվի ավելի քան 72,000 օբյեկտների վրա`երկուշաբթիից հինգշաբթի ամբողջ օգոստոս ամսին: Դրանց մեջ կան շատ հայտնի ցանցեր, այդ թվում եւ McDonald's- ը: Զեղչից օգտվելու համար հաճախորդներին անհրաժեշտ չէ լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հաստատությունները ինքնաբերաբար կհանեն չեկի 50%-ը, իսկ հետագայում կլուծեն խնդիրը պետության հետ: