Ալեքսանդր Կարապետյանը կխաղա ռուսական այլ ակումբում

Ալեքսանդր Կարապետյանը կխաղա ռուսական այլ ակումբում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը նոր ակումբ ունի: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Տամբովի» մամուլի ծառայությունը: Հայ հարձակվողը երկու տարվա պայմանագիր է ստորագրել այս ակումբ հետ: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն: Հուլիսի 30-ին հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի» ակումբից: Կարապետյանը «Սոչիի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Նա ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: