Եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում. Ժիրայր Սեֆիլյան

Եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում. Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Տավուշի մարզում՝ հայ ադրբեջանական սահմանին, հակառակորդի հրահրած սադրանքին: «Սիրելի՛ հայրենակիցներ Սահմանը նորից լարված է։ Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։ Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։ Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։ Լինե՛նք զգոն և միասնական։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»,-գրել է Ժիրայր Սէֆիլյանը։