ԱՄՆ-ը կարող է Չինաստանի նկատմամբ նոր միջոցներ ներկայացնել շաբաթվա սկզբին. WSJ

ԱՄՆ-ը կարող է Չինաստանի նկատմամբ նոր միջոցներ ներկայացնել շաբաթվա սկզբին. WSJ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կամ այլ սահմանափակիչ միջոցներ սահմանելու մասին հայտարարել արդեն շաբաթվա սկզբին: Հուլիսի 12-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը: Թերթի աղբյուրների տվյալներով՝ վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցներ հուլիսի 9-ին անցկացրել են հանդիպում այն միջոցների փաթեթի որոշման նպատակով, որոնք կարող են կիրառվել ՉԺՀ-ի նկատմամբ: Համանման հանդպում է նախատեսված «շաբաթվա սկզբին»: Դրանից անմիջապես հետո կարող է հայտարարվել այս կամ այլ սահմանափակիչ միջոցներ մցվելու մասին: Ըստ որում հրատարակության տվյալներով՝ Թրամփի վարչակազմում չափազանց զգուշորեն են մոտենում միջոցների փաթեթի որոշմանը՝ երկյուղ կրելով այն բանից, որ դրանք կա՛մ լուրջ ճնշում չեն գործադրի Չինաստանի իշխանությունների վրա, կա՛մ «վտանգի կենթարկեն ԱՄՆ-ի և Հոնկոնգի իշխանություններին և սպառողներին»: Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները մոտ օրերին և շաբաթներին կարող են Չինաստանի նկատմամբ կիրարկել զգալի քանակությամբ նոր միջոցներ: Նա ընդգծել է, որ դրանք կվերաբերեն Վաշինգտոնի հետ հարաբերություններում Հոնկոնգի հատուկ կարգավիճակի հետկանչմանը: Բացի դրանից, նրա խոսքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկում են WeChat սոցալական ցանցում չինական TikTok հավելվածի նկատմամբ միջոցներ սահմանելու հնարավորությունը: Օ’Բայենի պնդմամբ՝ դրանք օգտագործվում են «ամերիկացիների անձնական տվյալների ստացման համար, որոնք այնուհետև ուղարկվում են Պեկին, որտեղ դրանք կարող են օգտագործվել թշնակաման նպատակների համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: