Չունենք որևէ քաղաքացի, որը տանը սպասում է հոսպիտալացման. ընդհանուր 32151 վարակման դեպք կա. նախարար

Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը կրկին բարձր է մնում։ Կառավարության արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Գումարային մոտավորապես 650 մարդ է, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ի տարբերություն վերակենդանացման բաժանմունքների, որոնք գրեթե ամբողջությամբ լիքն են, սովորական մահճակալները և թթվածնով ապահովված մահճակալները հարաբերականորեն ավելի քիչ են լարված։ Այս առումով ունենք շատ փոքր դրական դինամիկա։ Այն հիմնական ցուցանիշը, որից մենք միշտ փորձում ենք խուսափել, դա տանը սպասող քաղաքացիների թիվն է։ Չունենք որևէ քաղաքացի, որ տանը սպասում է հոսպիտալիզացիայի։ Ունենք ընդամենը մեկ քաղաքացի, որը սպասում է տեղափոխման դեպի կորոնավիրուսային հիվանդանոց»,-ասաց Արսեն Թորոսյանը։