Անջեյ Դուդան հաղթանակ է տանում Լեհաստանի նախագահական ընտրություններում

Անջեյ Դուդան հաղթանակ է տանում Լեհաստանի նախագահական ընտրություններում

Լեհաստանի գործող նախագահ Անջեյ Դուդան հաղթանակ է տանում երկրի նախագահական ընտրություններում՝ քվեաթերթիկների 99,97% -ը մշակելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պետական ընտրական հանձնաժողովի տվյալները: Հանձնաժողովի տվյալներով՝ Դուդայի օգտին քվեարկել է ընտրողների 51.21% -ը, իսկ Քաղաքացիական կոալիցիայից նրա հակառակորդ Ռաֆալ Տշասկովսկու օգտին քվեարկել է 48.79% -ը: Ավելի վաղ Լեհաստանում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արյունքներով հայտարարվել էին exit poll-ի արդյունքները, որոնց համաձայն՝ Դուդան ստացել է ձայների 50,4% -ը, իսկ Տշասկովսկին՝ 49,6%: