Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք․ ապաքինվել է 232, մահացել 8 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք․ ապաքինվել է 232, մահացել 8 քաղաքացի

Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած, 573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 135687 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 182 նոր դեպք և 232 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է: