Սերբիայի նախագահը երկրում բողոքի ցույցերն անիմաստ է անվանել

Սերբիայի նախագահը երկրում բողոքի ցույցերն անիմաստ է անվանել

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խոսել է երկրում շարունակվող բողոքի ցույցերի մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: Նա նշել է, որ հուլիսի 12-ին, Բելգրադում կայացած բողոքի ցույցին 500-ից պակաս մարդ է մասնակցել։ «Այսօր երեկոյան նույնիսկ 500 մարդ չկար, ինչը նշանակում է, որ վարակվածության դեպքերն էլ ավելի քիչ կլինեն։ Անցած գիշեր մոտ հազար մարդ կար», - հավելել է Վուչիչը: Պետության ղեկավարը նաև հորդորել է քաղաքացիներին կարգապահություն պահպանել՝ COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսին հաղթելու համար։ Հունիսի 8-ի գիշերը Բելգրադում զանգվածային ցույցեր սկսվեցին ՝ կորոնավիրուսի պատճառով կրկին մտցված սահմանափակումների դեմ: