Պետդումայում առաջարկել են թույլ տալ ԱՊՀ երկրներից դիմորդներին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն

Պետդումայում առաջարկել են թույլ տալ ԱՊՀ երկրներից դիմորդներին մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն

Պետդուման առաջարկել է ԱՊՀ երկրներից դիմորդներին թույլատրել մուտք գործել Ռուսաստան՝ ընդունելության քննություններ հանձնելու համար, չնայած կորոնավիրուսի համավարակի պատճառով կիրառված սահմանափակումներին: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»՝ հղում անելով Դումայում իր աղբյուրին։ Պարբերականը գրում է, որ կրթության և գիտության կոմիտեն արդեն հավանություն է տվել այս նախաձեռնությանը, նշելով, որ երիտասարդ դիմորդների մուտքը երկիր առողջապահության համակարգի համար նվազագույն ռիսկեր է պարունակում։