Կրակոցների ձայների ներքո Մովսեսում քննարկում էինք ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները. Սիփան Փաշինյան

Կրակոցների ձայների ներքո Մովսեսում քննարկում էինք ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները. Սիփան Փաշինյան

Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ ասֆալտապատված ճանապարհից: «Այս ազգին հաղթել չի լինի: Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք: Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին: Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել»,-գրել է նա: Պատգամավորի գրառմամբ կիսվել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: