Գերմանիայում մարմնավաճառները ցանկանում են աշխատանքի վերադառնալ և ցույցի են դուրս եկել

Գերմանիայում մարմնավաճառները ցանկանում են աշխատանքի վերադառնալ և ցույցի են դուրս եկել

Գերմանիայում մարմնավաճառներն ու հասարակաց տների տերերը բողոքի ցույցի են դուրս եկել Համբուրգի փողոցներում, գրում է DW պարբերականը: Նրանք պաշտպանում են աշխատանքի վերադառնալու իրենց իրավունքը: Պարբերականի համաձայն, հասարակաց տների շուրջ 400 աշխատակիցներ ցույցի են դուրս եկել շաբաթ օրը, հուլիսի 11-ին, ուշ երեկոյան: Ցուցարարները պահանջել են վերաբացել հասարակաց տները, որոնք փակվել են մի քանի ամիս առաջ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ DW պարբերականի համաձայն, բողոքի ակցիան կազմակերպվել է Association of Sex Workers կազմակերպության կողմից, որը հայտարարել էր, որ լիցենզավորված հաստատությունների երկարատև փակ մնալը ստիպում է մարմնավաճառներին փողոցներ դուրս գալ, ինչն իր հերթին անօրինական է և հակահիգիենիկ։