Բուլղարիայում ցուցարարները շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը

Բուլղարիայում ցուցարարները շարունակում են պահանջել կառավարության հրաժարականը

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ քաղաքներում բողոքի հուժկու ցույցեր են տեղի ունենում կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով՝ երկրի վարչակազմի երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալությունից հետո: Նշվում է, որ Սոֆիայից բացի, հավաքներ են տեղի ունեցել նաև Վառնայում, Բլագոևգրադում և այլ քաղաքներում: Բուլղարիայի կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել: Դրանից հետո ամբոխը շարժվել է դեպի երկրի Ազգային ժողովի շենք: Ցուցարարները վանկարկել են «Մաֆիա» և «Հրաժարական» կարգախոսները: