Bon Jovi խումբը երգ է նվիրել Ջորջ Ֆլոյդին և ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ցույցերին

Bon Jovi խումբը երգ է նվիրել Ջորջ Ֆլոյդին և ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ցույցերին

Ամերիկյան Bon Jovi ռոք-խումբն իր նոր՝ «American Reckoning» երգը նվիրել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին և նրա մահից հետո սկիզբ առած բողոքի ցույցերին, հայտնում է Rolling Stone-ը: «Ես կարծում եմ, որ արվեստագետի ամենամեծ շնորհն իր ձայնը օգտագործելու ունակությունն է`խոսելու համար մեզ հուզող խնդիրների մասին», - հայտարարել է խմբի հիմնադիր Ջոն Բոն Ջովին: ԱՄՆ-ում և այլ երկրներում բողոքի զանգվածային ցույցեր սկսվեցին ընդդեմ ռասիզմի և ոստիկանության դաժանության՝ կալանավորման ընթացքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: