Հաղթանակի շքերթի մասնակիցները COVID-19-ով չեն վարակվել

Հաղթանակի շքերթի մասնակիցները COVID-19-ով չեն վարակվել

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հաղթանակի 75-ամյակի պատվին անցկացված շքերթի ոչ մի մասնակից չի վարակվել COVID-19 նոր տիպի կորոնավիրուսով: Այս մասին ասված է «Գազետա.Ռու»-ում ստացված հաղորդագրության մեջ: ՌԴ Պաշտպանության նախարարության գլխավոր ռազմաբժշկական վարչության պետ Դմիտրի Տրիշկինը նշել է, որ նման դրական արդյունքի հաջողվել է հասնել շնորհիվ ժամանակին, աննախադեպ և արդյունավետ կիրառված անվտանգության միջոցառումների: Ըստ նրա, այս միջոցները թույլ են տվել նաև բարելավել համաճարակաբանական ընդհանուր իրավիճակը: