Հունաստանում առաջարկել են բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշման պատճառով

Հունաստանում առաջարկել են բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի տաճարի վերաբերյալ որոշման պատճառով

Հունաստանում պաշտոնյաները հանդես են եկել առաջարկությամբ՝ արգելել թուրքական ապրանքների ներմուծումը՝ Սուրբ Սոֆիայի մզկիթի կարգավիճակը պահպանելու երկրի որոշման պատճառով: Այս մասին հաղորդել է «Նավթեմպորիկի» պարբերականը: Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկելէ Պիրեյի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ, ձեռներեց Վասիլիս Կորկիդիսը: Նա գործարարներին կոչ է արել էմբարգո կիրառել այդ ապրանքների վրա, իսկ գնորդներին՝ անտեսել թուրքական արտադրանքը: Ձեռնարկատերը նաև առաջարկել է հրաժարվել Թուրքիա ապրանքների արտահանումից՝ «անկախ մեր երկրի պաշտոնական դիրքորոշումից», որին հարգանքով են վերաբերվում բոլորը: Կորկիդիսը նաև կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի նկատմամբ՝ տաճարի վերաբերյալ ընդունված որոշման պատճառով: