Հունաստանում կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի պատճառով

Հունաստանում կոչ են արել բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի պատճառով

Պիրեյի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ձեռներեց Վասիլիս Կորկիդիսը հույն գործարարներին կոչ է արել էմբարգո կիրառել Թուրքիայի հետ առևտրի նկատմամբ, իսկ սպառողներին՝ բոյկոտել թուրքական ապրանքները՝ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով: Կորկիդիսը հայտարարել է, որ բոլորն էլ գիտակցում են, որ Թուրքիայից ապրանքների ներմուծման և սպառման արգելքից հետո պատասխան կլինի, և հնարավոր է, որ Հունաստանի տնտեսությանը հասցված վնասը մեծ լինի: «Բայց որքան արժե հունական, քրիստոնեական և համաշխարհային մշակութային հուշարձանի անկումը»,- ասվում է նամակում: Կորկիդիսը գրում է, որ Թուրքիան հունական ապրանքների կարևորագույն ներմուծողներից մեկն է, բայց այդ երկիրը նաև Հունաստանում պաշտպանության և միգրանտների հետ կապված հսկայական ծախսերի պատճառն է: «Հունական արտադրանքի արտահանումը Թուրքիա կարող է հասնել 1.4 միլիարդ եվրոյի, բայց և Թուրքիայից ներմուծումն է կազմում մոտ 1 միլիարդ եվրո: Արդյո՞ք բավարար է առևտրային հաշվեկշռի դրական սալդոն թուրքական սադրանքները հավասարակշռելու համար: Ինչու՞ սերտ տնտեսական հարաբերություններ պահպանել մի երկրի հետ, որը մշտապես մարտահրավեր է նետում մեր կրոնական հավատալիքներին, մեր պատմությունը և մեր ազգային ինքնիշխան իրավունքներին»,- ասվում է նամակում: