Անշարժ գույքի շուկայում փլուզում է սպասվում. գույքահարկի բացասական հետևանքը

«Մեր անշարժ գույքի ոլորտը շատ կարևոր դեր է տանում ամբողջ աշխարհում և, եթե ուշադրություն դարձնեք, ապա ցանկացած երկրում կենտրոնացել են, որպեսզի չխաթարվի շինարարական ոլորտը, քանի որ  շատ տնտեսություններում այն լոկոմոտիվի դեր է տանում։ Գույքահարկի ու եկամտահարկի հարցը մեզ մոտ ակտիվ քննարկման փուլ է մտել։ Գույքահարկի մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է, նախագահը ստորագրել է, ինչը ես շատ կոպիտ սխալ եմ համարում։ Երկրորդը եկամտահարկի մասին օրենքն է։ Այսինքն՝ առաջին քայլը մարսվելուց հետո երկրորդ օրենքն է առաջ գալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց «Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանը՝ խոսելով գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ օրինագծի ընդունման ու դրա հնարավոր հետևանքների մասին։