Գերմանիայում նետ ու աղեղով անօթևան տղամարդը զինաթափել է ոստիկանության աշխատակիցներին

Գերմանիայում նետ ու աղեղով անօթևան տղամարդը զինաթափել է ոստիկանության աշխատակիցներին

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանությունը կասկածելի տղամարդու է փնտրում: Նա զինված է աղեղով, նետերով, ինչպես նաև ատրճանակով և դանակով: Ականատեսները պատմել են, որ կասկածելի անձը նկատվել է Օպենաու քաղաքի տարածքում: Նա զինվորական  կոստյում էր կրում և զինված է եղել աղեղով և նետով: Ոստիկաններն ահազանգով ժամանել են: Նրանք փորձել են կապ հաստատել նրա հետ: Սակայն տղամարդը կարողացել է ինչ-որ կերպ զինաթափել նրանց: Դրանից հետո նրա մոտ հրացան էլ է ավելացել: Նա նաեւ դանակ ուներ: Ոստիկանների վրա հարձակվելուց  հետո անհայտ անձը թաքնվել է անտառում: Ըստ ոստիկանության, խնդիրներ են առաջացել Գերմանիայի 31-ամյա առանց «մշտական ​​բնակության» քաղաքացու հետ: Նախկինում նա արդեն հայտնվել էր ոստիկանության ուշադրության տակ: Այժմ խոշոր գործողություն է իրականացվում տղամարդուն գտնելու համար: Տեղացիներին խնդրում են հնարավորության դեպքում տանը մնալ: